Մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Ռո Դաե Ուն
88 տարեկանում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Ռո Դաե Ուն, հայտնում է Yonhap-ը։
Ռո Դաե Ուն պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել էր 1988 թվականի փետրվարից մինչեւ 1993 թվականի փետրվարը։ Նա այս պաշտոնում առաջադրվել էր Դեմոկրատական լիբերալ կուսակցությունից։ Ռո Դաե Ուն դարձավ երկրի առաջին նախագահը, ով ընտրվեց հինգ տարով՝ առանց վերընտրվելու իրավունքի։