Հստակ ժամկետներ նշել չեմ կարող, թե երբ 211 նոր ավտոբուսները կմտցվեն տրանսպորտային ցանց. Հայկ Մարության
Հստակ ժամկետներ նշել չեմ կարող, թե երբ 211 նոր ավտոբուսները կմտցվեն տրանսպորտային ցանց, քանի որ դա կախված է ոչ ինձանից, ոչ քաղաքապետարանից։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հոկտեմբերի 26-ին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ 4-5 ավտոբուս փոխադրման ժամանակ վնասվել է, և դրանք պետք է կարգի բերել՝ ընդունում-հանձնումն ավարտելու համար։
«Իմ կողմից հստակ կարգադրություն է արվել, որպեսզի բոլոր ընթացակարգերը ավարտվեն»,- ավելացրեց Մարությանը։
Քաղաքապետը տեղեկացրեց, որ այժմ վարորդները վերապատրաստվում են։