Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Սուրեն Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- նշել է Սուրեն Պապիկյանը:
ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը: