Դեկտեմբերին կսկսվի ավիափոխադրումը Երևանի և Վիլնյուսի միջև
Հայաստանի եւ Լիտվայի մայրաքաղաքների միջեւ ուղիղ մարդատար օդային հաղորդակցությունը կսկսվի ձմռան առաջին ամսից, հայտնում է Լիտվայի տրանսպորտի նախարարությունը։
Տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի խոսքով՝ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ օդային հաղորդակցությունը կնպաստի Լիտվայի եւ Հայաստանի միջեւ առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, շփումներին ձեռներեցության եւ զբոսաշրջության ոլորտներում ։
Շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին, երկու երկրների մայրաքաղաքների միջեւ թռիչքներ կիրականացնի հունգարական Wizz Air (Wizz Air) բյուջետային ընկերությունը։ Օդային հաղորդակցությունը կսկսվի դեկտեմբերի կեսերից։