Այսօր մի քանի մարզերում սպասվում է ձյուն
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
«Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ: