«Հավերժների այգի». Ծառատունկի առաջին փուլին մասնակցում է պատերազմում զոհված շուրջ 200 զինվորի ծնող
«Թովմասյան» միջազգային հիմնադրամը կառուցել է «Հավերժների այգի»` ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև պատերազմների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրած մեր քաջ հայորդիների:
Ծառատունկի առաջին փուլին մասնակցում է պատերազմում զոհված շուրջ 200 զինվորի ծնող։
Գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 հեղինակավոր մարդու անունով ծառեր կտնկվեն թե՛ անձամբ իրենց ձեռքով, թե՛ ժառանգների, և թե՛ նրանց անվան հետ առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։