Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ծնվել է հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝ Սոս Սարգսյանը։ Նա կդառնար 90 տարեկան։
Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թ–ին՝ Ստեփանավանում։
1948 թ–ին տեղափոխվելով Երևան՝ աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։
1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան, իսկ 1991–ին՝ հիմնադրել Համազգային թատրոնը։
Սոս Սարգսյանը կյանքից հեռացել է 2013 թ–ի սեպտեմբերի 26–ին՝ մի ամբողջ գալիք սերունդի թողնելով իր մասնակցությամբ մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնք կրթում են, դաստիարակում և բարձրացնում ժամանակի ամենաակտուալ խնդիրները։
Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ դրսևորվել է իր նախասիրած տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորմամբ՝ Արտաշես (Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ», 1958), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո», 1966), Դոն Կիխոտ (Բուլգակովի «Դոն Կիխուտ», 1968), Տիբալա, Յագո, Լիր (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», 1964, «Օթելլո», 1969, «Լիր արքա», 1997, վերջինի ռեժիսոր՝ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ), Վարդան Ադամյան (Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ», 1977, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1979), Մացակ («Հացավաև», ըստ Ն. Զարյանի, 1980), Թաղապետ (Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», 1991, ռեժ.՝ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ) և այլն:
Կինոդերերից են՝
Մկրտիչ («Եռանկյունին», ՀԽՍՀ Պետ. մրցանակ 1975),
Քննիչ («Մենք ենք, մեր սարերը»),
Զամբախով («Խաթաբալա»),
Նահապետ («Նահապետը»),
Ձորի Միրո («Ձորի Միրո»),
Ասացող («Մատենադարան», հեռուստաֆիլմ, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1988) և այլն: