Աֆղանստանում 8 երեխա է սովից մահացել
Աֆղանստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մոհամմադ Մոհակիկն ասել է, որ երկրի մայրաքաղաքի արևմտյան մասում ութ երեխա է մահացել սովից: Նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Աղքատությունն ու սովը կործանել են ութ երեխաների արևմտյան Քաբուլում»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Մոհակիկը հավելել է, որ իշխանության եկած «Թալիբան» շարժումը ժողովրդի համար պատշաճ կենսամակարդակ չի ապահովում, և միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել Աֆղանստանի շիաներին:
Սեպտեմբերին Աֆղանստանի աջակցության գծով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը նախազգուշացրել էր, որ առանց միջազգային հանրության ֆինանսական օգնության՝ երկրում զանգվածային սով կսկսվի: Նա նշել է, որ արտասահմանյան երկրները փակել են Աֆղանստանին միլիարդավոր դոլարների ֆինանսական ակտիվների և դոնորական միջոցների հասանելիությունը, որպեսզի դրանք չհասնեն «Թալիբանին»: