Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է․ Անահիտ Ավանեսյան
Երեկ գրանցվել է 2354 նոր դեպք։ Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք․
Դիմակ դնենք ամեն ուր և հաճախ ախտահանենք ձեռքերը։
Հենց այսօր պատվաստվենք»,- գրել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղադրվել են շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:
Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: