Թայվանում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի հյուսիսարևելյան հատվածում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով ժամը 13:11-ին:
Ցնցումներ են զգացվել Թայվանի շատ շրջաններում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իլան քաղաքից 22,7 կմ դեպի հարավ, իսկ օջախը՝ 66,8 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել:
Ավելի քան 23 մլն բնակչությամբ Թայվանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում ՝ երկու տեկտոնական սալիկների, այսպես կոչված, Ֆիլիպինյան և Եվրասիական հանգույցի վրա: Կղզու արևելյան մասը համարվում է Ասիայի առավել սեյսմիկ վտանգավոր գոտիներից մեկը: