Երևան, 03.Դեկտեմբեր.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Ֆրանսիայում նինձյայի հագուստով տղամարդը հարձա... Ո՞ր մթերքներն են արգելված սրտի հիվանդությունն... Լենինգրադյան փողոցում բախվել են «Nissan Tiida... Իննա Խոջամիրյանը «վայրի» ֆոտոշարքում ԼՂ-ի կարգավիճակի որոշումը պետք է լինի բանակցո... Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրությա... Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարո... ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում ... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. ճակատ-ճակատի ... Ստեփանակերտում տուն է այրվել, հայտնաբերվել է ... Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի փոխնախարար... Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քես... Ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը ներկա չի գտնվել Հայկ... Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքակ... Գեղամ Կադիմյանը հեռացել է «Կայսարից» Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները բեռնատարների... Mercedes-Benz W124 մակնիշի ավտոմեքենան բախվել... Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրեր... Իսրայելցի գիտնականները փորձում են «կոտրել» Om... Ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարո... Կավանին 2022 թ․ ամռանը ցանկանում է տեղափոխվել... Բլինկենն ասել է, որ Պուտինը և Բայդենը մոտ ապա... Բրիտանուհին դատարանում հաղթել է բժշկին, ով թո... Հռոմի պապը սկսում է իր «պատմական այցը» Կիպրոս... ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի Իրանի հետ բանա... Բլինկենն ու Լավրովը Ստոկհոլմում քննարկել են Հ... «Վիրահատության եմ ենթարկվել». Նանան մանրամասն... Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում... «Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պո... Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 76... ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպ... Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի ա... 16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովս... Երևանում 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատ... Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկա... Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկ... Թրամփը դժգոհել է, որ համաշխարհային ասպարեզում... Գեղարքունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել ... Պատերազմի մասնակից անձանց ուսանող երեխաների և... Կհստակեցվեն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ եվրոպա... Հանրապետության հրապարակում այս տարի կտեղադրվի... Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոս... Երևանում մարդատար ГАЗель-ը հարվածել է շանը, ա... Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբե... Կրեմլ. Ուկրաինայի հարավ-արեւելքում ռազմական գ... Ինչու՞ է քովիդից մահացությունը Հայաստանում այ... Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ կրկին գրա... Ալեքսանդր Գրադսկուն «Ձայնը» նախագծի նկարահանմ... Ստեփանակերտում տեղադրվել է Հովհաննես Այվազովս... Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շ... Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում․ մի՛... Ստեփանակերտում բնակելի տուն է այրվել․ տանտերը... Զինծառայողը 14 օրով դիրքերից իջնում է, գնում ... Ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառո... Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգութ... Փորձագետ. Հայաստանից արտագաղթի աճը կապված է ա... Աննա Սեդոկովան հրաժարվել է «Վիա Գրա» խմբի նախ... Այսօր շուրջ 81 զինծառայողի դատում են միայն նր... Թուրքիայի նախագահը փոխել է ֆինանսների նախարար... Արմեն Նազարյանը նշանակվել է ըմբշամարտի Բուլղա... 2022 թ. փետրվարից հնարավոր է էլեկտրաէներգիայի... Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցե... Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների ... Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն T... Արցախում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել... Մինչև 2024 թվականի ավարտը կանցնենք կառուցապատ... Շատ դատապարտելի են այն պաշտոնատար անձանց հայտ... Թբիլիսիում սկսվեց Սաակաշվիլիի դատավարությունը... Փորձագետ. Հայաստանում աղքատության եւ գործազրկ... Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն ... Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը ... Քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է... «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է ան... Աստիճանահարթակը փլվել էր. անչափահասը՝ մահացել... Փաշինյանը դատախազին հանձնարարեց ուսումնասիրել... ՀԱՊԿ երկրները մարդասիրական օգնություն են նախա... Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 ... ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանա... Կարո՞ղ են արդյոք կորոնավիրուսի բոլոր շտամները... Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազայի... Առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչությ... ԱՄՆ-ում վառել են գլխավոր տոնածառի լույսերը Ձմեռային զորակոչի հարցով բողոքների քննարկման ... Կալանավորի համար սառնարան էին բերել, որի թաքս... Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազ... Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարանի» ան... «Սանսա» ընկերությունն արտոնություն ստացավ. նա... Մահացել է երգչուհի Անժելա Մանուկյանը Եվս 5 տարով արգելեք թուրքական ապրանքների ներկ... Ադրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետևանքով զոհ... «Հայաստան» խմբակցությունում չունենք ցանկալի թ... Հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Աշխարհում միջազգային միգրանտների թիվը 50 տարվ... Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ «Ժանգը» ֆիլմի... Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակ... Ռուս խաղաղապահները «ԲՏՌ-82Ա»-ի կիրառմամբ գործ... «Նրա աչքերից արցունքներ էին հոսում, իսկ ձայնը... Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում կարևորել է միջազ... ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել. Քովիդից մահացածներ...

44-օրյա պատերազմ. Իրական և պաշտոնական քրոնիկոն. Օր 27-րդ, Հոկտեմբերի 23

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 27-րդ՝ հոկտեմբերի 23

ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային խոշոր հակամարտություններում՝ Եմենից եւ Լիբիայից մինչեւ Աֆղանստան եւ Լեռնային Ղարաբաղ, հրադադարի կոչ է արել՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, «միակ հաղթողը կլինի համավարակը»:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով»,- ասել է նա: «Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք»,– ասել է նա եւ հույս հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումներից հետո հրադադար կհաստատվի:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է, որ նախօրեին Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը։

«Իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- նշել է նա։

Razminfo կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանն իր ՖԲ էջում գրել է.

«Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է։ Կուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։ Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել։ Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել. մեկը՝ հետմահու, մյուս երկուսը՝ Շյուքուրն ու 2–րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը։ Ինչպես գրել էր ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թաք [մենակ] Մայիսը մնաց»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի Երեւանն ու Բաքուն գան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30 անդամներ կներկայացնեն բանաձեւ, որը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման կոչ է անում՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Բանաձեւում նաեւ դատապարտվում են Հայաստանի եւ Արցախի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակվող հարձակումները։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ-ում հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել.

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։ Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, դեռ հրթիռակոծվում են սմերչով։

Հայաստանի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ֆրանսիայի առաջնորդը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կտրամադրի վիրավորներին: Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Մակրոնը մեկ անգամ եւս շեշտել էր, որ ստեղծված իրավիճակից ելքը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով:

Ելիսեյան պալատում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում: Հայաստանի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Human Rights Watch միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում։ 2020 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում կատարած հետաքննությունից հետո HRW-ը վավերացրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման 4 դեպք։ «Հատկապես խիտ բնակեցված շրջաններում կասետային զինամթերքի շարունակվող կիրառումը ցուցադրում է խաղաղ բնակիչների անվտանգության աղաղակող քամահրանքը,- ասել է Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրեն եւ Կասետային զինամթերքի հարցերով կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուզը։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են հայկական ուժերը ոնչացնում թշնամու զինտեխնիկան:

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված եւս 27 զինծառայողի անուն:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»:

Ուրեմն՝ որոշ տեղերում էլ հետ չեն շպրտո՞ւմ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում առաջնագծում կռվող զինվորների լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Նրանք լույսը խավարից զատում են զենքով, կամքով, կյանքով»:

Ստրասբուրգում տեղի հայերը բողոքի բազմամարդ ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի մոտ: Ակցիան սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ընկած հերոսների, որին հաջորդել են ծափահարություններ առաջնագծում կանգնած տղաների պատվին:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ», «Հայաստան», «Արցախ», պաստառների վրա՝ գրվել. «Ձեր լռությունը հանցագործություն է», «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ճանաչեք Արցախը»:

Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել առաջնագծում հերոսաբար կռվող զինծառայողների մասին.

«Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը: Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար: Փառք մեր քաջարի զինվորականներին»:

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, թե քանի դեռ հակամարտությունը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ Հայաստան չի տեղափոխվել, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը կոռեկտ չէ:

«Հայաստանից ոչ մի խնդրանք չի եղել, ոչ էլ պաշտոնական հայց է եղել: ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ երկրներին որոշակի իրավիճակներում, երբ հստակ ագրեսիա կա: Դեռ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից իրենց տարածքի մաս չի ճանաչվել եւ, հավանաբար, չի կարող ճանաչվել, ՀԱՊԿ պաշտպանական ներուժի օգտագործման մասին խոսելը կոռեկտ չէ»,- լրագրողներին ասել է Պանկինը:

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալով՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբ հանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դարձյալ հայտարարել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար: Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը ամենօրյա շփման մեջ է եւ՛ Ալիեւի, եւ՛ Փաշինյանի հետ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքում.

«Հարգելի քաղաքացիներ, տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին: Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող սրման համատեքստում: «Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալների` տարածաշրջան տեղափոխման անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը»,- նշվել է հաղորդագրության մեջ:

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը ասուլիսում հայտարարել է.

«Դիմում եմ մեր հայրենակիցներին, որ խուճապի չմատնվեն, այստեղ տարբեր մարդիկ տարբեր լուրեր են տարածում, կարծես՝ հատուկ մարդկանց խուճապի մեջ գցելու համար։ Սիրելի հայրենակիցներ, մի վհատվեք, մենք կանգնած ենք ամուր մեր լեռների պես, իսկ նրանք կոռնան ու կկորչեն շակալների պես։ Երբ հայրենիքը վտանգի մեջ է, ապա բնավ կարեւոր չէ՝ կինն է պաշտպանո՞ւմ, թե՞ տղամարդը։ Դիմում եմ մեր հայրենակիցներին՝ ով ի վիճակի է զենք վերցնելու, անկախ տարիքից եւ սեռից, պատրավոր է յուրաքանչյուրը գալ, վերցնել զենքն ու պահել իր հայրենիքը։ Մենք Արցախում այդքան երիտասարդ արյուն ենք հեղել, մենք չենք կարող թողնել, որ այդ երեխաների նահատակվելն իզուր անցնի, չէ՞ որ նրանց այդ հողի համար պայքարում էին։ Մենք ինչպե՞ս ենք Եռաբլուր գնալու, ի՞նչ պատասխան ենք տալու»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 112 անգամ
Ֆրանսիայում նինձյայի հագուստով տղամարդը հարձա... Ո՞ր մթերքներն են արգելված սրտի հիվանդությունն... Լենինգրադյան փողոցում բախվել են «Nissan Tiida... Իննա Խոջամիրյանը «վայրի» ֆոտոշարքում ԼՂ-ի կարգավիճակի որոշումը պետք է լինի բանակցո... Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրությա... Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարո... ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում ... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. ճակատ-ճակատի ... Ստեփանակերտում տուն է այրվել, հայտնաբերվել է ... Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի փոխնախարար... Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քես... Ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը ներկա չի գտնվել Հայկ... Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքակ... Գեղամ Կադիմյանը հեռացել է «Կայսարից» Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները բեռնատարների... Mercedes-Benz W124 մակնիշի ավտոմեքենան բախվել... Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրեր... Իսրայելցի գիտնականները փորձում են «կոտրել» Om... Ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարո... Կավանին 2022 թ․ ամռանը ցանկանում է տեղափոխվել... Բլինկենն ասել է, որ Պուտինը և Բայդենը մոտ ապա... Բրիտանուհին դատարանում հաղթել է բժշկին, ով թո... Հռոմի պապը սկսում է իր «պատմական այցը» Կիպրոս... ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի Իրանի հետ բանա... Բլինկենն ու Լավրովը Ստոկհոլմում քննարկել են Հ... «Վիրահատության եմ ենթարկվել». Նանան մանրամասն... Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում... «Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պո... Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 76... ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպ... Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի ա... 16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովս... Երևանում 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատ... Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկա... Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկ... Թրամփը դժգոհել է, որ համաշխարհային ասպարեզում... Գեղարքունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել ... Պատերազմի մասնակից անձանց ուսանող երեխաների և... Կհստակեցվեն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ եվրոպա... Հանրապետության հրապարակում այս տարի կտեղադրվի... Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոս... Երևանում մարդատար ГАЗель-ը հարվածել է շանը, ա... Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբե... Կրեմլ. Ուկրաինայի հարավ-արեւելքում ռազմական գ... Ինչու՞ է քովիդից մահացությունը Հայաստանում այ... Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ կրկին գրա... Ալեքսանդր Գրադսկուն «Ձայնը» նախագծի նկարահանմ... Ստեփանակերտում տեղադրվել է Հովհաննես Այվազովս... Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շ... Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում․ մի՛... Ստեփանակերտում բնակելի տուն է այրվել․ տանտերը... Զինծառայողը 14 օրով դիրքերից իջնում է, գնում ... Ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառո... Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգութ... Փորձագետ. Հայաստանից արտագաղթի աճը կապված է ա... Աննա Սեդոկովան հրաժարվել է «Վիա Գրա» խմբի նախ... Այսօր շուրջ 81 զինծառայողի դատում են միայն նր... Թուրքիայի նախագահը փոխել է ֆինանսների նախարար... Արմեն Նազարյանը նշանակվել է ըմբշամարտի Բուլղա... 2022 թ. փետրվարից հնարավոր է էլեկտրաէներգիայի... Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցե... Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների ... Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն T... Արցախում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել... Մինչև 2024 թվականի ավարտը կանցնենք կառուցապատ... Շատ դատապարտելի են այն պաշտոնատար անձանց հայտ... Թբիլիսիում սկսվեց Սաակաշվիլիի դատավարությունը... Փորձագետ. Հայաստանում աղքատության եւ գործազրկ... Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն ... Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը ... Քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է... «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է ան... Աստիճանահարթակը փլվել էր. անչափահասը՝ մահացել... Փաշինյանը դատախազին հանձնարարեց ուսումնասիրել... ՀԱՊԿ երկրները մարդասիրական օգնություն են նախա... Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 ... ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանա... Կարո՞ղ են արդյոք կորոնավիրուսի բոլոր շտամները... Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազայի... Առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչությ... ԱՄՆ-ում վառել են գլխավոր տոնածառի լույսերը Ձմեռային զորակոչի հարցով բողոքների քննարկման ... Կալանավորի համար սառնարան էին բերել, որի թաքս... Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազ... Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարանի» ան... «Սանսա» ընկերությունն արտոնություն ստացավ. նա... Մահացել է երգչուհի Անժելա Մանուկյանը Եվս 5 տարով արգելեք թուրքական ապրանքների ներկ... Ադրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետևանքով զոհ... «Հայաստան» խմբակցությունում չունենք ցանկալի թ... Հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Աշխարհում միջազգային միգրանտների թիվը 50 տարվ... Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ «Ժանգը» ֆիլմի... Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակ... Ռուս խաղաղապահները «ԲՏՌ-82Ա»-ի կիրառմամբ գործ... «Նրա աչքերից արցունքներ էին հոսում, իսկ ձայնը... Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում կարևորել է միջազ... ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել. Քովիդից մահացածներ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan