«Պատիվ ունեմ». Իշխանությունները նպատակադրվել են փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը
Հայաստանի ներկայիս իշխանությունների երկարաժամկետ նպատակը երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելն է։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ դա, պատգամավորի գնահատմամբ, անխուսափելիորեն գործելու է ընդդեմ Հայաստանի շահերի։
«Այդ նպատակի իրագործման համար Հայաստանի իշխանությունները փորձելու են ընտրել իրենց համար նպաստավոր ժամանակ»,- ավելացրեց նա։
Աբրահամյանը հիշեցրեց, որ չնայած ՆԱՏՕ-ի հետ որոշ համագործակցությանը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է։
«Բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր երկիր է։ Երկրի քաղաքականությունը պետք է վարել՝ հաշվի առնելով այս գերակայությունները»,- պարզաբանեց նա։