«Կայրաթին» Բաքվից Ալմաթի վերադարձրած ինքնաթիռը բախվել է ավտոմեքենայի
Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին» Բաքվից Ալմաթի վերադարձրած ինքնաթիռը Ալմաթիի օդանավակայանում վայրէջքից հետո բախվել է օդանավակայանի ծառայողական ավտոմեքենայի։
«Կայրաթի» ֆուտբոլիստներն ու մարզիչները ստիպված են եղել մեկ ժամից ավելի սպասել ինքնաթիռում վթարային տարհանումից առաջ, հաղորդում է Sports.kz-ն։
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարի հետեւանքով ինքնաթիռում ոչ ոք չի տուժել։
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը թիմի հետ չէր մեկնել Բաքու Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի հանդիպմանը։