Ձերբակալվել է ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Հայրապետյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):
Կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։