Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին հիվանդանոցում են գտնվում արդեն ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներից մեկը սպա է:
Այս պահի դրությամբ 3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ: