37-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում. վարորդը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան–Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: