Իսրայելը մտադիր է մոտ 1,5 մլրդ դոլար հատկացնել իր ԶՈՒ-ին
Իսրայելը մտադիր է 5 միլիարդ շեքել (մոտ 1,5 միլիարդ դոլար) հատկացնել իր զինված ուժերին` Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր հարվածներին նախապատրաստելու համար: Այս հայտարարությունն արել է Իսրայելի 12-րդ ալիքը, գրում է timesofisrael.com-ը:
Միջոցները նախատեսված են տարբեր տեսակի ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և զենքի յուրահատուկ տեսակներ գնելու համար, որոնք անհրաժեշտ են ստորգետնյա ամրացված օբյեկտների վրա հարձակման համար, պնդում է հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 10-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել էր, որ «Իսրայելի պարտականությունն է ոչ թե խոսքով, այլ գործով համոզվել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»:
Հոկտեմբերի 13-ին Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Իրանի հետ բանակցությունների յուրաքանչյուր ուշացում Թեհրանին մոտեցնում է միջուկայինհ զենքի զարգացմանը և որ Իսրայելը «իրեն իրավունք է վերապահում գործել ցանկացած պահի և ցանկացած ձևով», ինչը, նրա խոսքերով, հրեական պետության «ոչ միայն իրավունք է, այլև պատասխանատվությունը»: