Ուեյն Ռունին իր ծառայություններն է առաջարկել «Նյուքասլին»
Անգլիական «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին ցանկանում է գլխավորել «Նյուքասլը», հաղորդում է Chronicle Live-ը։
Անգլիացի մասնագետն անձամբ «Նյուքասլի» ղեկավարությանն առաջարկել է իր ծառայությունները գլխավոր մարզիչի պաշտոնում, եթե հեռացվի Սթիվ Բրյուսը։ Ռունին «Դերբի Քաունթիի» ղեկավարությանն արդեն հայտնել է թիմը փոխելու մտադրության մասին։ «Նյուքասլը» պատրաստ է Ռունիին առաջարկել կարճաժամկետ պայմանագիր։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ներդրումների հիմնադրամը 300 միլիոն եվրոյով գնել է «Նյուքասլը» եւ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում կազմը ուժեղացնելու համար մտադիր է ծախսել 200 միլիոն եվրո։