Աա՛ բոլորիս հաղթանակն է, սա հաղթանակների սկիզբն է. Առուշանյան
Երեկ Գորիս համայնքի ընտրություններում հաղթանակ տարավ նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը, ով այս պահին կալանավորված է: Վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Առուշ Առուշանյանի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելը խափանման միջոցի փոփոխության հիմք չէ: «Գիտեմ, որ հասարակությանը հետաքրքրում է՝ թե արդյո՞ք վերընտրվելուց հետո Առուշանյանը պետք է ազատ արձակվի: Նշեմ, որ ոչ, բայց այնուամենայնիվ մենք նոյեմբերի 5-ի դատական նիստում կբարձրացնենք նաև այդ հարցը և ոչ այն հիմքով, որ Առուշանյանը հաղթել է ընտրություններում: Համապատասխան դատավարական գործընթաց է ընթանում և որաշակի ապացուցներ հետազոտելուց հետո, կարծում եմ նվազում է նաև գործին խոչընդոտելու ռիսկերը, հետևաբար կմիջնորդենք կալանքը գրավով փոխարինել»,- նշեց Ալեքսանյանը:
Երեկ ընտությունների նախնական արդյունքներն իմանալուց հետո պաշտպան Ալեքսանյանը հայտնեց, որ գնում է Առուշանյանին հաղթանակի լուրը հայտնելու: Ասում է՝ պաշտպանյալն իր տեսակին բնորոշ շատ զուսպ ու հանգիստ ընդունեց իր հաղթանակը: «Առուշանյանն ասաց, որ հաղթանակն իրենը չէ, այլ բոլորինը՝ հայ ազգինը: Ասաց՝ սա բոլորի՛ս հաղթանակն է, սա հաղթանակների սկիզբն է»,- եզրափակեց պաշտպանը: