Ֆրանսիայի դեսպանը լքել է Բելառուսը
Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլյա դե Լակոստը լքել է հանրապետության տարածքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Բելառուսում ֆրանսիական դիվանագիտական առաքելությանը։ Թեմայի վերաբերյալ բոլոր հայտարարությունները սպասվում են այսօր։
2020 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի դեսպանը հավատարմագրերի պատճեներն էր հանձնել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին։ Սակայն մինչ օրս Լակոսկը հավատարամագրերը չի հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։