Մեղրիում իշխանություն պարտվել է «Հանրապետություն» կուսակցությանը. Գյումրիում իշխանության թեկնածուն պարտվել է․ առաջատարը «Բալասանյան» դաշինքն է
Նախնական տվյալներով Մեղրիում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն։
ՀՀ 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ էին։
Գորիս ու Գյումրի խոշոր համայնքներից զատ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է նաև Մեղրի համայնքում։
Մեղրիում ՏԻՄ ընտրություններին նախնակա տվյալներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը,որի ցուցակը ղեկավարում էր Բագրատ Զաքարյանը։
Հանրապետություն կուսակցությունը ստացել է ձայների 42,8 %, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 32,8%:
Նշենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր տասը քաղաքական ուժ,և ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Գյումրիում` 11%։
Հայաստանի 2֊րդ քաղաքում իշխանությունը պարտվել է։ Ըստ նախնական հաշվարկների` առաջատարը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դաշինքն է. «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 %֊ը, ՔՊ-ն` 29.56%, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60%, «Ապրելու երկիրը»՝ 5:65%, ՀՀԿ-ն 5․06 %։