Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի
Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել և հանրային քննարկման ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության որոշման մեջ՝ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանելով 2 տարի։
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների:
Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանել 2 տարին: