Երասխում այրվել է մոտ 4000 հակ անասնակեր. ԱԻՆ
Երասխ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Հիշեցնենք, հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: