Մահացել է Վախթանգ Կիկաբիձեի կինը
Դերասան Վախթանգ Կիկաբիձեն կորցրել է կնոջը, որի հետ նա գրեթե 60 տարի ապրում էր կատարյալ ներդաշնակության մեջ: Դերասանը խոստովանել է, որ այս բոլոր տարիներին սիրահարված է եղել իր Իրինային:
Իրինան բալերտի հայտնի պարուհի էր, սակայն հանուն ամուսնու հրաժարվել էր կարիերայից և 6 – ամյա աղջկա հետ տեղափոխվել էր Կիկաբիձեի մոտ: Իրենց ամուսնության մասին խոսելիս 83- ամյա Բուբա-Կիկաբիձեն կատակել է, որ իրենց միացրել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:
ԱՄՆ նախագահ Քենեդիի սպանությունը զուգադիպել էր ապագա ամուսինների ԱՄՆ-ում հյուրախաղերին: Կատարվածի մասին նրանք լսել էին մոտակա հյուրանոցում՝ թեյելիս: Կիկաբիձեի խոսքերով՝ բոթը լսելուց հետո Իրինան սկսել է լաց լինել, իսկ ինքը գրկել է նրան ու այլևս բաց չի թողել: