Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ... Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի... Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ... Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, ... ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդ... Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը... Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշի... Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար... Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանո... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտ... Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ... Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնությա... Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչնե... Արմավիրի ԲԿ-ում Ավանեսյանը ծանոթացել է նորաբա... Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբ... Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել... ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի... Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց ... Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քա... Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսի... Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնոր... Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական ... Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի Հ... Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետու... Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպո... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը Հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կ... Դավիթ Գրիգորյանը և Նունե Պետրոսյանը վերանշանա... Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղան... 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 Ճ... Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamA... Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտութ... Հերոսական ճառով ոչ մի բան էլ հնարավոր չէ փրկե... Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է...

44-օրյա պատերազմ. Իրական և պաշտոնական քրոնիկոն. Օր 20-րդ. Հոկտեմբերի 16

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 20-րդ՝ հոկտեմբերի 16

Պատերազմի 20-րդ օրը ռազմաճակատում տիրող դրության մասին առաջին հաղորդագրությունը տարածվեց առավոտյան 9-ին։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։

«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»,- հավելել էր նա:

Նույն պահին հաղորդագրություն տարածեց նաեւ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը.

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը: Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները»:

Հիշեցնենք, որ, ինչպես պատերազմից հետո խոստովանել էր Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանը, պատերազմի առաջին ժամերին հակառակորդի ինտենսիվ հրետակոծությունից շարքից դուրս էին եկել ՊԲ ՀՕՊ-ի 50, հրետանու 40 տոկոսը։ ՊԲ հրետանին ու ՀՕՊ-ը թիրախավորվել են նաեւ պատերազմի բոլոր օրերին։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնեց, որ Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը` խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

«Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում թողեց.

«Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի»:

Ֆեյսբուքի իր էջում լրագրող, հասարակական գործիչ Բորիս Մուրազին իշխանություններին կոչ արեց ժամանակավորապես փակել սոցցանցերը, քանի որ դրանց միջոցով հակառակորդը խուճապային տրամադրւթյուններ է տարածում։ Նա հիշեցրեց, որ 2014-ին, Շանգալի վրա հարձակվելուց առաջ, Իսլամական պետությունը սոցցանցերի էջերում տարածում էր մարդկանց գլխատման տեսանյութեր, ինչից հետո Շանգալի եզդիները զանգվածաբար փախան։ Հանրային գործիչը հորդորեց իշխանություններին ժամանակավոր արգելափակել սոցցանցերը թշնամու մտադրությունները խափանելու համար։

Հիշեցնենք, որ այդ օրերին թշնամին ակտիվորեն տարածում էր գերի ընկած հայ քաղաքացիականների եւ զինծառայողների խոշտանգումների տեսանյութեր։

Ինչպես հայտնի է, սոցցանցերը չփակվեցին։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակեց հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. խոցվել է ևս 1 աթս, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ:

Հոկտեմբերի 16-ի դրությամբ, Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 ԱԹՍ, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդը տվել է 5959-ից ավելի սպանված։

«Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք» կարգախոսներով Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայ համայնքը փակել է քաղաքի մուտքն ու ելքը։ Երթեւեկությունը կաթվածահար է եղել։ Հայերն այս կերպ Գերմանիայից պահանջում են դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան եւ ճանաչել Արցախի անկախությունը։

Հայերը փակել են նաեւ Ֆրանսիա-Բելգիա սահմանը։ Պահանջը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Նրանք պահանջում են, որ տեղի լրատվամիջոցները լուսաբանեն իրենց բողոքի ակցիան, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա իշխանությունների համար։ Ոստիկանության հորդորով ցուցարարները բացել են ճանապարհները։

Հայերն առավոտից փակել էին նաեւ Ֆրանսիա-Գերմանիա սահմանը, մասնավորապես ֆրանսիական Ստրասբուրգից դեպի Գերմանիա տանող կամուրջը: Նրանք պահանջում են իրենց կառավարություններից դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ, ինչպես նաեւ ճանաչել Արցախի անկախությունը:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդմամբ, փողոցներ ու ճանապարհներ փակելու գաղափարը Ն.Փաշինյանինն էր։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում սփյուռքահայությանը կոչ արեց փակել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները:

«Առաջիկա շաբաթ-կիրակի օրերը չափազանց հարմար են դրա համար: Ձեր ամեն մի բողոքի ակցիան կարող է այստեղ կյանքեր փրկել: Պահանջները հետևյալն են. երկրները Պետք է դատապարտեն Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, Պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, Պետք աջակցեն Հայաստանին ու Արցախին ահաբեկչության դեմ պայքարում: Իսկ Վրաստանի դեպքում՝ գոնե արգելեն իրենց տարածքով ահաբեկիչների համար զենքի մատակարարումները: Բոլոր երկրները, որոնք դա չեն անի, պետք է ամեն շաբաթ-կիրակի ստանան փակ ճանապարհներ, երկաթուղիներ ու կամուրջներ»։

Շատերն են տարակուսել, որ համամոլորակային ակցիա իրականացնելու այս կոչը աշխարհի հայերին ուղղում է ՀԿ ղեկավար։ Նկատենք, որ Դ.Իոաննիսյանին Սփյուռքում դժվար թե ճանաչողներ լինեն։

Արծրուն Հովհաննիսյանը, որի խոսքին էին առաջին հերթին սպասում միլիոնավոր հայեր, հերթական գրառման մեջ բացահայտել է հաղթելու եւս մեկ բանաձեւ.

«Սմերչը, Լոռան, Դրոնը եւ նորագույն բոլոր զինատեսակները չափազանց կարեւոր են: Ես դրանց մասին տարիներ շարունակ գրել եմ, հիմնավորել հինգերորդ սերնդի պատերազմի կարեւորությունը եւ այլն, սակայն միեւնույնն է ամենաառաջին գործոնը կամքն է, կամքի գործոնը, եթե չես ուզում պարտվես չես պարտվում»:

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբը իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարների պարագայում ունի գործելու հստակ պլան և հիմա էլ շարժվում է ըստ այդ պլանի։

«Որքան էլ դժվար կամ ծանր լինի, մեր հանրությունը պետք է գիտակցի և տրամադրվի երկարատև պայքարի։ Երկարատև պայքար ասելով նկատի չունեմ բուն ռազմական գործողությունների տևողությունը։ Անկախ այն հանգամանքից, թե պատերազմը երբ կավարտվի գործելու, աշխատելու մեծ ճակատ է բացվում։ Մեր անելիքները ամենատարբեր ուղղություններում պետք է գնահատենք, հաշվարկենք և կառուցենք երկարաժամկետ կտրվածով»,- Ֆեյսբուքում գրել էր նա։

Հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի լուսաբանման ոլորտում մասնագիտացած անկախ լրագրող Լինդսի Սնելը Թվիթերում գրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայից բերված վարձկաններին օգտագործում են որպես կենդանի վահան։

«Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք սիրիացիներից 200 մետր հեռավորության վրա էին»,- լրագրողը մեջբերել է Ադրբեջանից վերջերս վերադարձած վարձկանի խոսքը՝ կից ներկայացնելով նրա հետ հարցազրույցից ձայնագրություններ։

Վարձականի խոսքով՝ Սիրիայից ժամանած և Ադրբեջանի բանակում կռվող գրոհայինները սկսել են զոհվել պատերազմի հենց առաջին օրը։

«Ամեն օր 5-10 հոգի, նույնիսկ ավելին։ Մի մարտում դիպուկահարների պատճառով կորցրինք 28-ին, նրանք լավ պատրաստված են»,- լրագրողին ասել է վարձկանը։

Նա նաև նշել է, որ ի սկզբանե Ադրբեջան են մեկնել «թուրքերի հետ նավթահորերի անտանգությունը պահպանելու համար»։

RVVoenkor-ի Telegram ալիքը հայտնեց, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայում սկսել են ոչնչացնել Ադրբեջանի համար ահաբեկիչներ պատրաստող ճամբարները: Իդլիբում էլ ընթանում է նմանատիպ այլ ճամբարների որոնումը դրանց ոչնչացման համար։

Առավոտյան ռուսական ՍՈւ-34-ը եւ ՍՈւ-24Մ-ը գրոհել են ճամբարի օբյեկտները, այդ թվում՝ շտաբը, ապաստարանները եւ քողարկված տեխնիկան:

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ թշնամու դեմ մղվող ծանր մարտերի ընթացքում զոհվեց, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում ստացավ։ Նա գիշերը վիրահատվեց։

Ավելի ուշ, Ռուստամ Գասպարյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացավ։ Ըստ լուրերի՝ նրանց ավտոմեքենային հարվածել էր Բայրաքթարի հրթիռը։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված ևս 29 զինծառայողի անուն:

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում, վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խոր մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։

Նախարարն առանձնահատուկ ընդգծեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

Թե ինչ է պատասխանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ԱԳՆ հաղորդագրությունում չէր նշված։

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Արցախի ՊԲ-ն կասեցնում թշնամու ստորաբաժանումների հարձակումն ու ոչնչացնում դրանք։

Զինուժ Մեդիան տեսանյութ է հրապարակել, որում հայկական զինված ուժերը ոչնչացնում են թշնամու տեխնիկան ու հենակետերը։ Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է թշնամին փախչում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 98 անգամ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ... Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի... Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ... Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, ... ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդ... Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը... Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշի... Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար... Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանո... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտ... Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ... Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնությա... Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչնե... Արմավիրի ԲԿ-ում Ավանեսյանը ծանոթացել է նորաբա... Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբ... Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել... ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի... Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց ... Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քա... Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսի... Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնոր... Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական ... Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի Հ... Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետու... Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպո... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը Հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կ... Դավիթ Գրիգորյանը և Նունե Պետրոսյանը վերանշանա... Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղան... 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 Ճ... Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamA... Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտութ... Հերոսական ճառով ոչ մի բան էլ հնարավոր չէ փրկե... Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan