Ուղիղ եթերում իր տիկնոջը հրկիզած չինացին մահապատժի է դատապարտվել
Ուղիղ եթերում իր տիկնոջը հրկիզած չինացին մահապատժի է դատապարտվել:
30-ամյա Լխամոն անցած տարվա սեպտեմբերին ուղիղ հեռարձակում էր իրականացնում, երբ սենյակ էր ներխուժել նրա նախկին ամուսինը, լցրել նրա վրա բենզին ու հրկիզել: Երկու շաբաթ անց կինը մահացել էր:
Դրանից կարճ ժամանակ անց ձերբակալվել է նրա նախկին ամուսին Թանը: Դատարանում նա սպանության մեջ մեղավոր է ճանաչվել, դատապարտվել մահապատժի եւ պարտավորվել փոխհատուցում վճարել, հաղորդում է CCTV պետական հեռուստաընկերությունը:
Դատարանը ճանաչել է այդ հանցագործությունը որպես ծայրահեղ դաժան եւ կոշտ պատժի արժանի:
CCTV-ի տվյալներով՝ Թանը ֆիզիկական բռնության էր ենթարկում Լխամոյին, բազմիցս ծեծում էր նրան նախքան 2020 թվականի հունիսին նրանց ապահարզանը: Հաջորդող ամիսներին նա հետապնդում էր կնոջն ու խնդրում դարձյալ ամուսնանալ, սակայն մերժում ստանում, ինչը հանգեցրել էր սպանության: