Դավիթ Տոնոյանը կալանքից ազատ չի արձակվի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին հայտնել է Տոնոյանի պաշտպանական խմբի անդամ Ավետիք Կարապետյանը:
Փաստաբանը հայտնել է, որ դատարանի որոշմանը դեռ չեն ծանոթացել, բայց, ամենայն հավանականությամբ, բողոքարկելու են որոշումը:
Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար: