Փաշինյան. ՌԴ-ն եւ նրա նախագահը վճռական դեր են խաղացել Ղարաբաղում 44-օրյա պատերազմի դադարեցման գործում
Ռուսաստանը եւ անձամբ նրա նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմը դադարեցնելու գործում։ Այս մասին հոկտեմբերի 15-ին ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների խորհրդի օնլայն նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ շնորհիվ ՌԴ միջնորդական ջանքերի 2020թ. նոյեմբերին հաջողվեց հասնել ռազմական գործողությունների դադարեցման Լեռնային Ղարաբաղում։
«Մոսկվայի միջնորդական ջանքերի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղւոմ տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնք ապահովում են նրա անվտանգությունը։ ՌԴ-ն եւ անձամբ նախագահ Պուտինը վճռական դեր խաղացին 44-օրյա պատերազմի դադարեցման գործում»,- նշեց Փաշինյանը։