Ռուսաստանն առաջարկում է ընդունել համատեղ հայտարարություն միգրացիայի ոլորտում փոխգործակցության զարգացման մասին
Ռուսաստանն առաջարկում է ԱՊՀ երկրներին ընդունել համատեղ հայտարարություն միգրացիայի ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու մասին, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ռուսաստանն առաջադրել է ԱՊՀ մասնակից պետություններին ներկա նիստի արդյունքների հիման վրա ընդունել համատեղ հայտարարություն միգրացիայի ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու մասին»,- ասել է Ռուսաստանի նախագահը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը երկրներին կուղղորդի ակտիվացնել պայմանագրա-իրավական բազայի ներդաշնակեցման աշխատանքները աշխատանքային օրենսդրության, աշխատանքային միգրանտների պատրաստման, թվային պլատֆորմների զարգացման ոլորտներում՝ աշխատանքի տեղավորման գործընթացների օպտիմալացման նպատակով։
«Բոլորի համար դա կարեւոր է։ Բոլորի համար»,- ընդգծել է Պուտինը։ Նա բացատրել է, որ տնտեսության կողքին կարեւորագույն նշանակություն ունի նաեւ հումանիտար չափումը։