ՀԱՊԿ ԱԳՆԽ հաջորդ նիստը կանցկացվի ապրիլի 8-ին Դուշանբեում
ՀԱՊԿ ԱԳՆԽ հաջորդ նիստը կանցկացվի ապրիլի 8-ին Դուշանբեում։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի խոսքով՝ ԱՊՀ երկրները պետք է ամրապնդեն Համագործակցության շրջանակում ինտեգրացիան միջազգային բարդ իրավիճակում:
«Համաշխարհային ցնցումների պատասխանը կարող է եւ պետք է լինի մեր տարածաշրջանային ինտեգրացիայի ամրապնդումը: Համագործակցության պետություններն ունեն բավարար, ես կասեի՝ հսկայական ներուժ»,-ասել է Մակեյը։