Նիգերում անհայտ անձինք հարձակվել են մզկիթի վրա․ կա առնվազն 10 զոհ
Նիգերի հարավ-արեւմտյան մասում անհայտ անձինք հարձակվել են մզկիթի վրա, զոհվել է առնվազն տասը մարդ, հաղորդում է Studio Kalangou-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Հարձակումը տեղի է ունեցել լույս երեքշաբթի գիշերը Թիլլաբերի շրջանում, այսպես կոչված, «երեք սահմանների գոտում»՝ այն շրջանում, որտեղով անցնում են Նիգերի հետ Մալիի և Բուրկինա Ֆասոյի պետական սահմանները: Տարածաշրջանում գործում են բազմաթիվ խմբավորումներ՝ կապված ահաբեկչական կազմակերպությունների և «Ալ Քաիդա»-ի հետ։
Ականատեսը հայտնել է, որ երկու մոտոցիկլետների վրա հարձակվողները ներխուժել են գյուղ երեկոյան աղոթքի ժամանակ։ Տասը ծխականներ սպանվել են հենց մզկիթում։