Նորվեգիայում անհայտ անձի հարձակման հետևանքով մի քանի մարդ է զոհվել
Նորվեգական Կոնգսբերգ քաղաքում աղեղով զինված մարդը նետահարել է մարդկանց։
Կան զոհեր և վիրավորներ, գրում է VG թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Կասկածյալին ձերբակալել են։
Հարձակվողի մասին այլ տեղեկություններ դեռ չկան։ Հայտնի է, որ նա միայնակ է գործել։