Ֆիլիպիններում թայֆունի զոհ է դարձել 13 մարդ
Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում Maring (Kompasu) թայֆունի զոհերի թիվը հասել է 13-ի, եւս երեք մարդ վիրավորվել է, ինը մարդ անհետ կորած է համարվում, ասվում է երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես արդեն հաղորդվել էր, Բենգեթ նահանգում անձրեւների պատճառով սողանքներ են տեղի ունեցել, ջրհեղեղներից տուժել են հսկայական տարածքներ: Ներկայումս թայֆունը լքել է Ֆիլիպինների տարածքը, սակայն օդերեւութաբանները նախազգուշացրել են անձրեւների շարունակության վտանգի մասին: 11 հազար մարդ տարհանվել է:
Ֆիլիպինների 102 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել, որոնց կեսն ամբողջության քանդվել է: Գյուղատնտեսությանը հասցված վնասն ավելի քան 9.7 մլն դոլար է կազմել: