«Նյուքասլը» գնած սաուդյան հիմնադրամը մտադիր է ձեռք բերել նաև «Ինտերը»
Սաուդյան Արաբիայի կառավարության պետական ներդրումների հիմնադրամը (PIF – Public Investment Fund) ցանկանում է ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է calciomercato.com-ը։
Հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են «Ինտերի» չինացի սեփականատեր Չժանի ընտանիքի հետ, որը պատրաստ է հավանություն տալ գործարքին, եթե ստանա 1 միլիարդ եվրո։
Անցած տարի Սաուդյան Արաբիայի հիմնադրամը եւս առաջարկ էր արել «Ինտերին», սակայն մերժում էր ստացել։ Եվրոպական Սուպերլիգայի նախագծի տապալումից հետո սպասվում է, որ միլանյան ակումբը կընդունի սաուդցիների առաջարկը։
Անցած շաբաթ PIF-ը PCP Capital Partners եւ RB Sports & Media ընկերությունների հետ ձեռք բերեց անգլիական «Նյուքասլը»։ Ոչ պաշտոնական տվյալով, գործարքը կազմել է 300 միլիոն ֆունտ ստերլինգ։