Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Tiida-ն ու Toyota Vitz-ը. վերջինս շրջվել է, կա վիրավոր
Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan Tiida և Toyota Yaris մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Toyota Yaris-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։