Երևան, 16.Ապրիլ.2024, 00:00 |
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ...

Ինչո՞ւ ԱՄՆ-ն չպետք է աջակցի Ադրբեջանին ընդդեմ Իրանի. Responsible Statecraft

Մինչ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում է, Վաշինգտոնում ոմանք բուռն աջակցություն են ցուցաբերում Բաքվին և կոչ են անում ԱՄՆ կառավարությանը նույնն անել, գրում է Responsible Statecraft-ը:

Հոդվածագիր Էլդար Մամեդովը, որը 2007-ից աշխատել է որպես Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սոցիալ-դեմոկրատների քաղաքական խորհրդական և գլխավորում է Իրանի, Իրաքի, Արաբական թերակղզու հետ միջխորհրդարանական կապերի հարցերով պատվիրակությունը, նկատում է, որ Վաշինգտոնում Բաքվի աջակցության խմբի հիմնական անդամներից մեկը՝ Հուդզոնի ինստիտուտից Մայքլ Դորանը, մեկ քայլ առաջ է գնացել՝ տեղադրելով Ադրբեջանի ավտոկրատ նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը, որում նա կանգնած է իսրայելական արտադրության անօդաչուի կողքին, ենթադրաբար Իրանի սահմանին, որպես օրինակ՝ Բայդենի վարչակազմին, թե ինչպես է «պետք վարվել Իրանի հետ»:

Նա նշում է, որ մեկ այլ փորձագետ`Լյուք Քոֆին` Heritage Foundation-ից, պատրաստել է մի ամբողջ հետազոտություն, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը փայփայել Ադրբեջանը` որպես Իրանի ազդեցության դեմ պատնեշ:

«Այնուամենայնիվ, Բաքվի նկատմամբ նման փայփայումը չի սահմանափակվում միայն հետազոտական կենտրոններով: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, տարօրինակ հնարքով, գովեց Ադրբեջանի «հանդուրժողականության ոգին»՝ մատնանշելով «սինագոգների և մզկիթների համակեցությունը» մի գյուղում, որը հրեական մեծամասնություն ունի Ադրբեջանում: Դեսպանն, անշուշտ, անտեսել է անհարմար ճշմարտությունները, որոնք ծակում են այս հանդուրժողականության նարատիվները, ինչպես օրինակ՝ պետական մակարդակով հովանավորվող հակահայկական ատելությունը Բաքվում և երկրում հայկական ժառանգության ոչնչացումը: Ավելին, եթե մզկիթների և սինագոգների համակեցությունը հանդուրժողականության չափանիշ է, ապա դեսպանը կարող էր նաև մատնանշել հարևան Իրանը, որտեղ մզկիթների հետ մեկտեղ բազմաթիվ սինագոգներ և եկեղեցիներ գործում են առանց խնդիրների: Այնուամենայնիվ, Իրանի հետ լարվածության ֆոնին, նրա ուղերձը, ըստ երևույթին, նպատակ ուներ բարոյական խթան տալու Ադրբեջանին՝ ընդգծելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, որը, ինչպես հայտնի է, Իրանին բնորոշ չէ:

Սակայն, անշուշտ, ԱՄՆ-ի շահերից չի բխում Իրանի հետ կոնֆլիկտում Ադրբեջանի կողմն անցնելը:
Ադրբեջանն ԱՄՆ պաշտոնական դաշնակիցը չէ: Վաշինգտոնը պարտավորություն չի ստանձնել նրա պաշտպանության հարցում, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցության թեկնածու չէ, և Ադրբեջանը անմեղ չէ ճգնաժամի զարգացման հարցում: «Հայկական օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) տակ գտնվող տարածքները քառորդ դար հետո հաջողությամբ «ազատագրելուց» (չակերտները՝ Tert.am) հետո, Ալիևը, հաշտության հիմքերը դնելու փոխարեն, իռեդենտիստական պահանջներ ներկայացրեց բուն Հայաստանին, ներառյալ նրա մայրաքաղաք Երևանը: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հռչակագիրը՝ Մոսկվայի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, նախատեսում էր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի էքսկլավի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակում, Հայաստանով ցամաքային միջանցքի ստեղծում մինչև Թուրքիա: Բաքուն, այնուամենայնիվ, խարխլեց այս իրադարձության հեռանկարները՝ որպես Ադրբեջանի «նախնիների հողերի» իրավունքներ պահանջելով հայկական այն տարածքի նկատմամբ, որով պետք է ստեղծվեր այս միջանցքը: Սա բռնակցման մտահոգություն է առաջացրել: Նման մտավախություններ կան ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում, քանի որ բռնակցումը նրան կզրկի Հայաստանի հետ սահմանից և հյուսիսային սահմաններում կստեղծի «թյուրքական գոտի»:

Սրան գումարվում է Բաքվի կողմից Իրանի երդվյալ թշնամու՝ Իսրայելի և Իրանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայի հետ իր «ռազմավարական հարաբերությունների» ցուցադրումը: Ադրբեջանը երկարատև հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, նախորդ տարիներին, նկատի ունենալով Թեհրանի դժգոհությունը, Բաքուն փորձում էր թշնամության մեջ չմտնել հարավային հարևանի հետ: Այնուամենայնիվ, Իսրայելի արտադրության անօդաչու թռչող սարքերով ղարաբաղյան պատերազմում հաղթելը Բաքվին քաջություն տվեց ավելի շատ պարծենալու Երուսաղեմի հետ իր կապերով՝ ցուցադրելով Թեհրանի նկատմամբ անխոցելիության նոր զգացում:

Իրանը, հավանաբար, ոչ առանց պատճառի, կասկածում է, որ Ադրբեջանը դարձել է իր դեմ Իսրայելի հետախուզական գործողությունների հենակետը: Բաքուն նաև ֆինանսավորել է Վաշինգտոնի «գիտնականներին», որոնք օգնում են քայքայել Իրանը՝ երկրից առանձնացնելով հյուսիսային, հիմնականում ադրբեջանաբնակ նահանգները: Բացի այդ, Ադրբեջանը ձերբակալել է բեռնատարների իրանցի վարորդներին, որոնք ապրանքներ էին հասցնում Լեռնային Ղարաբաղի շրջան: Չի կարելի ակնկալել, որ որևէ երկիր պասիվ կերպով կդիտարկի իր ազգային շահերը վնասող նման անբարյացակամ գործողությունները: Իրանը համարել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զիջումները Բաքվին, երբ Թեհրանը բազմիցս աջակցություն էր հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հավուր պատշաճի չեն գնահատվել:

Հետևաբար, երբ Իրանը սկսեց լայնածավալ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, դա միանգամայն կանխատեսելի արձագանք էր այն փաստին, որ, նրա կարծիքով, Բաքուն անտեսում է իր հիմնական մտահոգությունները:

Թեև ԱՄՆ-ին գուցե դուր չգա իրանական ռեժիմը, այն ոչ մի պարտավորություն չունի պարգևատրելու Ադրբեջանի անխոհեմ քաղաքականությունը:

Բաքվի ռեժիմի տեսակը ևս մեկ պատճառ է, թե ինչու Վաշինգտոնը չպետք է աջակցություն ցուցաբերի այս հակամարտությունում: Քաղաքական ազատությունների, քաղաքացիական իրավունքների և կոռուպցիայի միջազգային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը մշտապես զբաղեցնում է վերջին հորիզոնականները: Օրինակ, FreedomHouse-ը երկիրը գնահատում է «ոչ ազատ»՝ նշելով, որ կոռուպցիան ծաղկում է, և որ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիներ շարունակ հետապնդումների պատճառով: Human Rights Watch-ը համաձայն է, որ կառավարությունը «շարունակում է դաժանաբար ճնշել քննադատներին և բոլոր հակառակվող ձայներին»: Կազմակերպությունը նաև մանրամասն տեղեկություն է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին:

Բայդենի վարչակազմը գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարն իր առաջնահերթություններից է դարձրել: Այս առումով Ադրբեջանը նույնպես ցուցադրում է անմխիթար արդյունքներ: Այն կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսում 180-ից զբաղեցնում է 129-րդ տեղը: Նախագահը և նրա գործընկերները ներգրավված են միջազգային խոշոր կոռուպցիոն սկանդալներում, ինչպիսիք են Պանամական փաստաթղթերում և վերջերս՝ Պանդորայի փաստաթղթերում բացահայտվածները:

Ավելին, մինչ Վաշինգտոնում ադրբեջանցի դիվանագետներն ու լոբբիստներն ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը ներկայացնեն որպես Արևմուտքի անսասան դաշնակից, իրականությունը դրանից շատ հեռու է: Ալիևը դադարեցրել է Ադրբեջանում ամերիկյան բոլոր խոշոր կազմակերպությունների (Ազատություն ռադիոկայան, Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ, Միջազգային հանրապետական ինստիտուտ, Ազգային ժողովրդավարական ինստիտուտ և Սորոսի կողմից ֆինանսավորվող Բաց հասարակության հիմնադրամ) ներկայությունը: Կառավարությանը կից լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են հակաամերիկյան դավադրության տեսություններ՝ ադրբեջանական հասարակությանը զգուշացնելով Վաշինգտոնում Ադրբեջանի վրա հարձակվելու որոշ ստոր ծրագրերի մասին:

Մինչդեռ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հաստատել է սերտ հարաբերություններ, որոնք, ի թիվս այլ բաների, հիմնված են Կովկասի գործերում Արևմուտքի ավելի խոր ներգրավվածությանն ընդհանուր հակակրանքի վրա:

ԱՄՆ կառավարությունը պետք է դիմադրի բազեների կոչերին՝ ներգրավվելու հակամարտության մեջ, որտեղ նա չունի կենսական շահեր, և առավել ևս՝ այն ռեժիմի անունից, որն այնքան հակասում է ԱՄՆ արժեքներին և շահերին: Չնայած Վաշինգտոնում Ադրբեջանի դաշնակիցների լոբբիստական ջանքերին, Կոնգրեսը պետք է նաև զգուշորեն խուսափի ցանկացած գործողությունից, որը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Հարավային Կովկասում»,-եզրափակել է հեղինակը:

դիտվել է 245 անգամ
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan