Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետությունում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ արագությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-13-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: