Ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի՝ տնտեսության գծով մրցանակը շնորհվել է հարաբերությունների տնտեսության ուսումնասիրման համար
Շվեդիայի Պետական բանկի Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակը կիսվել է կանադա-ամերիկյան տնտեսագետ Դեւիդ Քարդի եւ ԱՄՆ հետազոտողներ Ջոշուա Անգրիստի ու Գվիդո Իմբենսի միջեւ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Գիտությունների Թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Քարդին մրցանակը կշնորհվի «աշխատանքի տնտեսությունում նրա էմպիրիկ ավանդի» համար։ Անգրիստը եւ Իմբենսը մրցանակի երկրորդ կեսը կստանան «պատճառահետեւանքային կապերի վերլուծության մեջ իրենց մեթոդաբանական ավանդի համար»։