Կալիֆոռնիայում պարտադրել են վաճառել գենդերային առումով չեզոք մանկական ապրանքներ
Կալիֆոռնիան դարձել է Ամերիկայի առաջին նահանգը, որտեղ խոշոր խանութները օրենսդրորեն պարտավորվում են վաճառել գենդերային տեսանկյունից չեզոք մանկական խաղալիքներ ու հիգիենայի պարագաներ, հաղորդում է Associated Press-ը:
Նոր օրենքը, որը ստորագրել է դեմոկրատ նահանգապետ Գեւին Նյուսոմը, չի արգելում տղաների եւ աղջիկների համար ավանդական բաժիններն առեւտրի ցանցերում: Փոխարենն ասվում է, որ խանութներում պետք է լինեն գենդերային չեզոք բաժիններ ապրանքների «ողջամիտ ընտրությունն» արտացոլելու համար անկախ հանգամանքից՝ արդյոք դրանք ավանդաբար վաճառվել են աղջիկների կամ տղաների համար:
Նշվում է, որ օրենքը տարածվում է միայն խաղալիքների ու երեխաների խնամքի պարագաների լայն կատեգորիայի շրջանում, որոնցում ներառված են խնամքի միջոցներ: Բացի այդ, դա վերաբերում է միայն խոշոր ձեռնարկություններին, որտեղ աշխատում է առնվազն 500 աշխատակից, ինչը նշանակում է, որ փոքր խանութներն ազատվում են այդ պարտավորությունից: