Արենի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվում է մոտ 5000 հակ անասնակեր
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։30-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղում այրվում է անասնակեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5000 հակ անասնակեր։