Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Վարդենիսի զինկոմի տանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հարուցված քրեական գործի շրջանակում թույտվություն տա՝ խուզարկություն կատարվի Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 25-ամյա Հարություն Հարությունյանի առանձնատանն ու դրան կից օժանդակ շինություններում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և քննիչները ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների հետ մեկնել են Գեղարքունիքի մարզի Ակուք գյուղ և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ կատարել են խուզարկություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուզարկությամբ ննջասենյակից հայտնաբերվել է 223 հատ 7,62 տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ, 19 հատ 7,62 տրամաչափի «էէէ» գրառմամբ ինքնաձիգի փամփուշտ, 21 հատ 9 մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտ, 1 հատ 14.5 տրամաչափի փամփուշտ, 34 հատ 12 տրամաչափի որսորդական հրացանի համար նախատեսված դատարկ պարկուճ, 1 հատ 7,62 տրամաչափի «ՏՏ» ատրճանակի փամփուշտ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։