Ավելի քան 100 մարդ զոհվել և անհետ կորել է Կոնգոյում նավի խորտակման հետևանքով
Կոնգո գետի վրա նավի խորտակման հետևանքով ավելի քան 100 մարդ զոհվել և անհետ կորած է համարվում, ինչի մասին, france24-ի փոխանցմամբ, հայտարարել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նահանգային իշխանությունները:
Առայժմ 51 մարմին է հայտնաբերվել, ևս 69-ը համարվում է անհետ կորած: Այդ մասին AFP- ին հայտնել է հյուսիսարևմտյան Մոնգալա նահանգի նահանգապետի ներկայացուցիչ Նեստոր Մագբադոն:
Նրա խոսքով՝ ողջ է մնացել 39 մարդ: Նա հավելել է, որ աղետի պատճառը կարող էին լինել «եղանակային վատ պայմաններն ու գերծանրաբեռնվածությունը»: