Սաակաշվիլիի հայրը որդուն կոչ է արել դադարեցնել հացադուլը
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, որդուն կոչ է արել դադարեցնել հացադուլը։
Վրաստանի նախկին նախագահը գտնվում է Ռուսթավիի թիվ 12 բանտում։ Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 1-ին Վրաստան անօրինական մուտք գործելուց հետո։
Նիկոլոզ Սաակաշվիլին դիմել է որդուն սոցցանցի միջոցով, քանի ինչպես ինքն է գրել, այլ տարբերակ չուներ։
«Միշա։ Դիմում եմ քեզ որպես բժիշկ եւ հայր։ Հացադուլը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, այն կվնասի քո առողջությունը։ Դու երկրի կողքին ես, եւ պետք է, որպեսզի մինչեւ վերջ լինես քո ժողովրդի հետ․․․Հացադուլն իր գործն արել է։ Եվ այժմ ժողովրդին պետք է քո էներգիան»,-գրել է նա։