Արտակարգ դեպք՝ Երևանում. Արցախի փողոցում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնացել՝ պատառաքաղով վնասել իրեն. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն։
Ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանալ բանակցություններ են վարել մոտ 30-35 տարեկան տղամարդու հետ, որն իջել է ծառից և տեղափոխվել՝ ոստիկանության Էրեբունու բաժին։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է տղամարդու ինքնությունը։