Pfizer և BioNTech ընկերությունները մտադիր են հակակորանվիրուսային պատվաստանյութի՝ 5-11 տարեկան երեխաների համար կիրառելու թույլտվություն ստանալ
Հինգշաբթի ամերիկյան Pfizer ընկերությունը գերմանական BioNTech-ի հետ համատեղ դիմում է ներկայացրել ԱՄՆ Դեղորայքի վերահսկման մարմնին՝ 5-12 տարեկան երեխաներին իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտակարգ ներարկման համար:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան՝ «Քովիդ-19»-ի դեմ պայքարը համակարգող մասնագետին, ամերիկյան վերահսկիչ մարմինները կուսումնասիրեն դեղագործական ընկերությունների հայտերը:
Նրա խոսքով՝ տվյալ դեղամիջոցի կիրառումը երեխաների համար կարող է սկսվել գոհաբանության օրվանից, որը նշվում է նոյեմբերի վերջին: