Իմ առաջարկով, Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնում` կառավարման խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրվել է Արա Զոհրաբյանը. Սիմոն Բաբայան
Փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ,
ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ այսօրվանից դադարեցրել եմ պաշտոնավարումս Փաստաբանական դպրոցում:
Շնորհակալություն եմ հայտնում Փաստաբանական դպրոցի աշխատակազմին և դասախոսական անձնակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իմ առաջարկով, Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնում` կառավարման խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրվել է Արա Զոհրաբյանը:
Անգնահատելի է նրա ավանդը Փաստաբանների պալատի զարգացման, Հայաստանում փաստաբանության և դրա անբաժանելի ինստիտուտների՝ այդ թվում Փաստաբանական դպրոցի կայացման գործում։
Արա Զոհրաբյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի երկարամյա դասավանդման փորձ, նրա ակտիվ մասնակցությամբ են մշակվել Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացի կանոնակարգումները:
Համոզված եմ` Արա Զոհրաբյանի ղեկավարման ներքո ապահովվելու է Փաստաբանական դպրոցի զարգացումը:
Բեղմնավոր և արգասաբեր աշխատանք եմ մաղթում նրան»,-գրել է նա: