Armenia Tree Project կազմակերպությունը միացել է «Արցախում 1000 սոցիալական բիզնես» ծրագրին
Արցախում 1000 սոցիալական բիզնես ստեղծելու գաղափարին ևս մեկ կազմակերպություն է միացել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Armenia Tree Project կազմակերպության գործադիր տնօրեն Ժան Մարի Պապելյանի և ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանի հետ։
Նախարարը վերջիններիս է ներկայացրել Արցախում 1000 սոցիալական բիզնես հիմնելու նախաձեռնության մասին, որին միանալու պատրաստակամություն են հայտնել նաև ATP-ի գործընկերները՝ Արցախում նախատեսելով ստեղծել 50 ջերմոցային տնտեսություն։
Արցախցիների համար կայուն զբաղվածություն ապահովելու համատեքստում քննարկվել է նաև Արցախում տնամերձ տնկարաններ ստեղծելու հնարավորությունը։