Պենտագոնն էսկադրային ականակիրների խումբ է ստեղծել՝ Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերին հակազդելու համար
Պենտագոնն արևելյան ափին ստեղծել է էսկադրային ականակիրների օպերատիվ խումբ, որը կոչված է ապահովելու նավերի արագ տեղակայումն Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերի սպառնալիքին հակազդելու դեպքում, գրում է ԱՄՆ ռազմածովային ուժերի USNI News պրոֆիլային հրատարակությունը:
Խումբը ստացել է Greyhound անվանումը:
«Նավերը պատրաստ կլինեն առաջադրանքների ամբողջ տեսականու համար, ներառյալ՝ Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերի գործունեությանը հետևելը և մեր երկրի պաշտպանությունը», - ասել է Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ ռազմածովային նավատորմի հրամանատար, փոխծովակալ Բրենդան Մաքլեյնը:
Խմբում ներառվել են «երկու ամենաարդյունավետ էսկադրային ականակիրները» ՝ «Թոմաս Հադներ»-ը և «Դոնալդ Կուկ»-ը: Հունվարին նրանց կմիանա «Սալիվանս»-ը, որն այժմ տեղակայված է որպես բրիտանական ավիակրի խմբի մաս: