Զանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Ալեք Մանուկյան փողոցի 17 շենքի դիմացի այգում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 24-ին թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկատեղի և նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պեետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ա.-ն է: