Արսենալի դարպասապահը՝ Ինտերի ուշադրության կենտրոնում
Միլանի «Ինտերը» հետաքրքրված է «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյի ծառայություններով:
Fichajes-ի հաղորդմամբ, միլանյան ակումբը Սամիր Հանդանովիչին ապագայում փոխարինող է փնտրում. «Ինտերի» դարպասապահը շուտով կդառնա 37 տարեկան:
Գերմանացին «Արսենալ» է տեղափոխվել 2018 թ-ին՝ Լևերկուզենի «Բայերից»՝ 25 մլն ֆունտի դիմաց:
«Արսենալի» կազմում անցկացրած 121 խաղում Լենոն բաց է թողել 143 գնդակ: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.:
Խոսակցություններ կային, որ Անդրե Օնանան կարող է տեղափոխվել «Ինտեր« սակայն ակումբի ներկայացուցիչը չի հաստատել տեղեկությունը: